13:19  ,  2 մարտի, 2019

Ծանրամարտի Հայաստանի հավաքականը պատրաստվում է ԵԱ-ին

Ծանրամարտի Հայաստանի հավաքականը պատրասվում է ապրիլի 6-14-ը Բաթումիում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Փաշիկ Ալավերդյանի գլխավորած թիմն այս շրջանում ուսումնամարզական հավաք է անցնում Ծաղկաձորի մարզաբազայում:

Հավաքին մասնակցում են ազգային հավաքականի բոլոր անդամները, այդ թվում օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը, 2016թ. Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը:

NEWS.am Sport-ի թղթակցը հետեւել է ծաղկաձորյան մարզումներից մեկին:

Ծանրորդների մարզումները ուրախ են անցնում, մասնավորապես, աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի յուրահատուկ հումորով:

Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը կունենա 10 ներկայացուցիչ: Քաշային կարգը Հայաստանի թիմի համար կսկսի 73 կգ-ից: ԵԱ-ի համար կազմը կհայտարարվի վերջին հավաքի ընթացքում: Ծաղկաձորից հետո, ծանրորդները հավաքներ կունենան նաեւ Երեւանում եւ Աբովյանում:

Եվրոպայի առաջնությունն օլիմպիական վարկանիշային է:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով