19:11  ,  23 փետրվարի, 2019

Վարազդատ Հարոյան. Երեւում է, որ Հայաստանում ֆուտբոլի մակարդակը բարձրանում է

Եկատերինբուրգի «Ուրալի» եւ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը մեկնաբանել է Երեւանի «Արարատի» հետ ստուգողական հանդիպումը, որը տեղի էր ունեցել Կիպրոսում: Ռուսական թիմն առավելության էր հասել 1:0 հաշվով:

«Օգտակար խաղ անցկացրինք: Ուրախ եմ, որ մեզ համար ծանր պայքար ստացվեց հայկական թիմի հետ խաղում: Այո, ռուսական Պրեմյեր լիգայի եւ հայկական Բարձրագույն խմբի մակարդակը տարբեր է: Բայց երեւում է, որ Հայաստանում ֆուտբոլի մակարդակը բարձրանում է:

Ես չէի ենթադրի, որ նրանք կկարողանան այդպես պրեսինգի դիմել եւ գրագետ խաղալ: Այդ փաստն ուրախացնում է ինձ: Բայց մեզ համար գլխավորն այն է, որ կարողացանք հաղթել եւ շարունակում ենք պատրաստվել «Զենիթի» հետ հանդիպմանը»,- Հարոյանի խոսքը մեջբերում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը:

Ռուսաստանի առաջնությունը կվերսկսվի մարտի 1-ին: 18-րդ տուրում «Ուրալը» «Զենիթին» կընդունի մարտի 2-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում