19:11 23 փետրվարի, 2019Եկատերինբուրգի «Ուրալի» եւ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը մեկնաբանել է Երեւանի «Արարատի» հետ ստուգողական հանդիպումը, որը տեղի էր ունեցել Կիպրոսում: Ռուսական թիմն առավելության էր հասել 1:0 հաշվով:
«Օգտակար խաղ անցկացրինք: Ուրախ եմ, որ մեզ համար ծանր պայքար ստացվեց հայկական թիմի հետ խաղում: Այո, ռուսական Պրեմյեր լիգայի եւ հայկական Բարձրագույն խմբի մակարդակը տարբեր է: Բայց երեւում է, որ Հայաստանում ֆուտբոլի մակարդակը բարձրանում է:
Ես չէի ենթադրի, որ նրանք կկարողանան այդպես պրեսինգի դիմել եւ գրագետ խաղալ: Այդ փաստն ուրախացնում է ինձ: Բայց մեզ համար գլխավորն այն է, որ կարողացանք հաղթել եւ շարունակում ենք պատրաստվել «Զենիթի» հետ հանդիպմանը»,- Հարոյանի խոսքը մեջբերում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը:
Ռուսաստանի առաջնությունը կվերսկսվի մարտի 1-ին: 18-րդ տուրում «Ուրալը» «Զենիթին» կընդունի մարտի 2-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.