Անթալիայում հավաք անցկացնող «Ալաշկերտը» ստուգողական խաղում մրցել է ղազախական «Օկժետպեսի» հետ եւ հաղթել նվազագույն հաշվով:
Առաջին խաղակեսում Ուրոշ Նենադովիչի փոխանցումից հետո աչքի է ընկել Արտակ Եդիգարյանը:
Մինչեւ փետրվարի 25-ը կայանալիք հավաքի ընթացում երեւանյան ակումբը կանցկացնի եւս 3 ստուգողական հանդիպումներ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում