20:10  ,  15 փետրվարի, 2019

«Ալաշկերտը» հաղթեց ղազախական «Օկժետպեսին»

Անթալիայում հավաք անցկացնող «Ալաշկերտը» ստուգողական խաղում մրցել է ղազախական «Օկժետպեսի» հետ եւ հաղթել նվազագույն հաշվով:

Առաջին խաղակեսում Ուրոշ Նենադովիչի փոխանցումից հետո աչքի է ընկել Արտակ Եդիգարյանը:

Մինչեւ փետրվարի 25-ը կայանալիք հավաքի ընթացում երեւանյան ակումբը կանցկացնի եւս 3 ստուգողական հանդիպումներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում