14:40  ,  15 փետրվարի, 2019

«Ռիվեր Փլեյթի» խաղի ժամանակ շունը դաշտում հոգացել է բնական կարիքները

Զվարճալի միջադեպ է գրանցվել «Ռիվեր Փլեյթի» ու «Ռոսարիոյի» միջեւ ֆուտբոլի Արգենտինայի առաջնության խաղում:

Երկրորդ խաղակեսի ընթացքում խաղադաշտ է մտել շուն, որը հենց դաշտում հոգացել է բնական կարիքները: Կենդանուն դաշտից հանել է «Ռոսարիոյի» ֆուտբոլիստներից մեկը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում