20:46  ,  14 փետրվարի, 2019

«Շիրակը» պարտվել է «Զենիթի» երկրորդ թիմին

Գյումրիի «Շիրակը» թուրքական Անթալիայում ընթացող հավաքի երկրորդ ստուգողական խաղում մրցեց Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» երկրորդ թիմի հետ եւ պարտվեց նվազագույն հաշվով։

Նախորդ խաղում հայկական ակումբը ոչ ոքի էր խաղացել Դանիայի առաջին դիվիզիոնը ներկայացնող «Լյունգբյուն» ակումբի հետ (1։1)։

Հիշեցնենք, որ հավաքի ընթացքում «Շիրակն» ընկերական հանդիպումներ կանցկացնի նաեւ ուզբեկական «Անդիժանի» (փետրվարի 18-ին) եւ ղազախական «Ակժայիկի» (փետրվարի 22-ին) հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում