18:15  ,  14 փետրվարի, 2019

Գրիգոր Աղեկյանը 3 տարվա պայմանագիր է կնքել «Իսլոչի» հետ

Հայաստանի երիտասարդական հավաքականի եւ Երեւանի «Արցախի» նախկին հարձակվող Գրիգոր Աղեկյանը պաշտոնապես դարձել է բելառուսական «Իսլոչի» ֆուտբոլիստ:

«Իսլոչի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ ակումբը 3 տարվա պայմանագիր է կնքել 22-ամյա ֆուտբոլիստի հետ:

Գրիգոր Աղեկյանը «Արցախում» խաղում էր ակումբի հիմնադրման օրվանից: Հայաստանի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 16 խաղի եւ դարձել 3 գոլի հեղինակ:

Բելառուսի ավարտված առաջնությունում «Իսլոչը» զբաղեցրել է 10-րդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով