00:10  +04,  12 փետրվարի, 2019

«Լոռին» Անթալիայում կանցկացնի 4 ստուգողական հանդիպում եւ կփորձարկի մի շարք խաղացողների

Վանաձորի «Լոռին» փետրվարի 12-ին կմեկնի Անթալիա, որտեղ կանցկացնի 13-օրյա ուսումնամարզական հավաք, փոխանցում է ակումբի կայքը:

Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմը կհանգրվանի Miracle 5 աստղանի հյուրանոցում եւ 4 ընկերական հանդիպում կանցկացնի Անթալիայում: Փետրվարի 15-ին «Լոռիի» մրցակիցը կլինի Դանիայի Առաջին լիգան ներկայացնող «Ֆրեմադ Ամագերը», փետրվարի 18-ին՝ ԲԿՄԱ-ի Մ-21 թիմը, իսկ փետրվարի 20-ին՝ ղազախական «Կայրաթը»: Եվս մեկ հանդիպում ծրագրված է փետրվարի 23-ին:

Անթալիայում «Լոռիին» կմիանան մի շարք նորեկներ եւ փորձաշրջան անցնող ֆուտբոլիստներ: Եվս մի քանի խաղացողներ Երեւան կժամանեն փետրվարի 25-ից հետո եւ բուժզննում անցնելուց հետո պայմանագիր կստորագրեն ակումբի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս