Congratulations, @MarcusRashford!
— Premier League (@premierleague) 8 февраля 2019 г.
The @EASPORTSFIFA Player of the Month for January#PLAwards pic.twitter.com/hEi6yRyWr6
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը ճանաչվել է անգլիական Պրեմյեր լիգայի լավագույն խաղացող հունվարին տեղի ունեցած հանդիպումների արդյունքում, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը: 21-ամյա անգլիացի ֆուտբոլիստը հունվարի չորս հանդիպումներում խփել է երեք գոլ:
Մրցանակին հավակնում էին նաեւ պաշտպան Վիկտոր Լինդելյոֆը, հարձակվող Ջոշուա Քինգը («Բորնմութ»), հարձակվող Ալեքսանդր Լյակազեթը («Արսենալ») եւ կիսապաշտպան Ջեյմս Ուորդ-Պրաուսը («Սաութհեմփթոն»);
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնակատար Ուլե-Գունար Սուլշերն էլ ճանաչվել էր ամսվա լավագույն մարզիչ:
Հունվարին «Մանչեսթեր Յունայթեդը» Սուլշերի ղեկավարությամբ 12 հնարավորից վաստակել է 10 միավոր՝ 2:0 հաշվով հաղթելով «Նյուքասլին», 1:0 հաշվով՝ «Տոտենհեմին», 2:1 հաշվով՝ «Բրայթոնին»: «Մանչեսթեր Յունայթեդը» 2:2 հաշվով է ավարտել խաղը «Բարնլիի» հետ:
Անգլիայի առաջնության 22 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 48 միավոր 5-րդ տեղում է եւ 2 միավոր է հետ չորրորդ տեղում գտնվող «Չելսիից»:
Անգլիայի առաջնության 26-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» փետրվարի 9-ին կհյուրընկալվի «Ֆուլհեմին»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում