L’Equipe-ը հրապարակել է Եվրոպայի 5 առաջատար առաջնությունների (Իսպանիա, Անգլիա, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա) ամենաբարձր վարձատրվող մարզիչների անունները:
Առաջին տեղում է Մադրիդի «Աթլետիկոն» գլխավորող արգենտինացի Դիեգո Սիմեոնեն, որի ամսական աշխատավարձը կազմում է 3.3 միլիոն եվրո:
Անգլիայի Պրեմյեր լիգայում ամենաբարձրը վարձատրվում է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, որը ստանում է ամսական 1.9 միլիոն եվրո: Երրորդ տեղում է Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին՝ 1.1 միլիոն եվրո:
Գերմանիայի Բունդեսլիգայում ամենաբարձր վարձատրվող մարզիչն է Մյունխենի «Բավարիան» գլխավորող Նիկո Կովաչը (580 հազար եվրո), իսկ Ֆրանսիայում՝ ՊՍԺ-ում աշխատող Թոմաս Տուխելը (420 հազար եվրո):
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:07 , 10 նոյեմբերի
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի