Եվրոպայի ամենաբարձր վարձատրվող մարզիչները. Սիմեոնեն առաջին տեղում է

17:08   8 փետրվարի, 2019

L’Equipe-ը հրապարակել է Եվրոպայի 5 առաջատար առաջնությունների (Իսպանիա, Անգլիա, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա) ամենաբարձր վարձատրվող մարզիչների անունները:

Առաջին տեղում է Մադրիդի «Աթլետիկոն» գլխավորող արգենտինացի Դիեգո Սիմեոնեն, որի ամսական աշխատավարձը կազմում է 3.3 միլիոն եվրո:

Անգլիայի Պրեմյեր լիգայում ամենաբարձրը վարձատրվում է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, որը ստանում է ամսական 1.9 միլիոն եվրո: Երրորդ տեղում է Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին՝ 1.1 միլիոն եվրո:

Գերմանիայի Բունդեսլիգայում ամենաբարձր վարձատրվող մարզիչն է Մյունխենի «Բավարիան» գլխավորող Նիկո Կովաչը (580 հազար եվրո), իսկ Ֆրանսիայում՝ ՊՍԺ-ում աշխատող Թոմաս Տուխելը (420 հազար եվրո):



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.