13:10  ,  6 փետրվարի, 2019

Պաշտոնական. Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվողը տեղափոխվեց Բելառուս

Հայաստանի երիտասարդական հավաքականի եւ «Արցախի» հարձակվող Գրիգոր Աղեկյանը կարիերան կշարունակի բելառուսական «Իսլոչում»:

«Արցախի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ 2 ակումբները փոխհամաձայնության են եկել 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում:

Վերջին շրջանում Գրիգոր Աղեկյանը փորձաշրջան էր անցնում «Իսլոչում», որի հետ մեկնել է հավաքի:

Աղեկյանը «Արցախում» խաղում էր ակումբի հիմնադրման օրվանից: Հայաստանի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 16 խաղի եւ դարձել 3 գոլի հեղինակ:

Բելառուսի ավարտված առաջնությունում «Իսլոչը» զբաղեցրել է 10-րդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով