21:33  ,  20 մայիսի, 2024

Արգենտինայի հավաքականի կազմը

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին ներկայացրել է կազմը, որը կպատրաստվի առաջիկա ընկերական հանդիպումներին եւ Ամերիկայի գավաթին։ Ազգային թիմ է հրավիրել 29 խաղացող։

Հունիսի 9-ին Արգենտինայի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Էկվադորի, հունիսի 14-ն՝ Գվատեմալայի հետ։

Ամերիկայի գավաթը ԱՄՆ-ում կմեկնարկի հունիսի 20-ին։

Դարպասապահներ․ Ֆրանկո Արմանի («Ռիվեր Փլեյթ»), Էմիլիան Մարտինես («Աստոն Վիլա»), Խերոնիմո Ռուլյի («Այաքս»)։

Պաշտպաններ․ Գոնսալո Մոնտիել («Նոթինգեմ Ֆորեսթ»), Նաուել Մոլինա («Աթլետիկո»), Լեոնարդո Բալերդի («Մարսել»), Կրիստիան Ռոմերո («Տոտենհեմ»), Խերման Պեսելյա («Բետիս»), Լուկաս Կուարտա («Ֆիորենտինա»), Նիկոլաս Օտամենդի («Բենֆիկա»), Լիսանդրո Մարտինես («Մանչեսթեր Յունայթեդ»), Մարկոս Ակունյա («Սեւիլիա»), Նիկոլաս Տալյաֆիկո («Լիոն»), Վալենտին Բարկո («Բրայթոն»)։

Կիսապաշտպաններ․ Գվիդո Ռոդրիգես («Բետիս»), Լեանդրո Պարեդես («Ռոմա»), Ալեքսիս Մաք Ալիսթեր («Լիվերպուլ»), Ռոդրիգո Դե Պաուլ («Աթլետիկո»), Էկսեկիել Պալասիոս («Բայեր»), Էնցո Ֆերնանդես («Չելսի»), Ջովանի Լո Չելսո («Տոտենհեմ»), Անխել Դի Մարիա («Բենֆիկա»), Վալենտին Կարբոնի («Մոնցա»)։

Հարձակվողներ․ Լիոնել Մեսի («Ինտեր Մայամի»), Անխել Կոռեա («Աթլետիկո»), Ալեխանդրո Գարնաչո («Մանչեսթեր Յունայթեդ»), Նիկոլաս Գոնսալես («Ֆիորենտինա»), Լաուտարո Մարտինես («Ինտեր»), Խուլիան Ալվարես («Մանչեսթեր Սիթի»)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս