15:20  ,  4 փետրվարի, 2019

Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվողը բելառուսական ակումբի հետ մեկնել է հավաքի

Հայաստանի երիտասարդական հավաքականի եւ Երեւանի «Արցախի» հարձակվող Գրիգոր Աղեկյանը շարունակում է փորձաշրջան անցնել բելառուսական «Իսլոչում»:

22-ամյա ֆուտբոլիստը «Իսլոչի» հետ մեկնել է հավաքի, որը տեղի կունենա Բելառուսի Պինսկ քաղաքում: Թիմի կազմում հավաքին կմասնակցեն 22 ֆուտբոլիստներ, հայտնում է ակումբի կայքը:

Հիշեցնենք, որ Գրիգոր Աղեկյանը մի քանի ստուգողական խաղի է մասնակցել բելառուսական ակումբի կազմում: Հայաստանի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 16 խաղի եւ դարձել 3 գոլի հեղինակ: Բելառուսի ավարտված առաջնությունում «Իսլոչը» զբաղեցրել է 10-րդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում