19:09  ,  1 փետրվարի, 2019

«Արարատ-Արմենիային» է միացել կոտդիվուարցի կիսապաշտպան, «Արարատը» դիտարկում է բազմաթիվ թեկնածուների

Հայկական ակումբները շարունակում են ուժեղացնել կազմերը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

transfermarkt.com-ի համաձայն՝ «Արարատ-Արմենիային» է միացել կոտդիվուարցի կենտրոնական կիսապաշտպան Կոջո Ալֆոնսը: 25-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել պորտուգալական «Ֆեյրենսե» եւ «Ժիլ Վիսենտե» ակումբներում:

NEWS.am Sport-ին հայտնի դարձավ, որ Երեւանի «Արարատը» դիտարկում է Շվեդիան ներկայացնող ալժիրցի դարպասապահ Խոսին Լագունին, որը հանդես է եկել Բուլղարիայում, Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» սան, 20-ամյա կիսապաշտպան Եփրեմ Վարդանյանին, Ֆինլանդիայի «Տուրկուի» կամերունցի պաշտպան Դենիել Կամիին, ուկրաինացի պաշտպաններ Միխայիլ Կալուգինին եւ Յարոսլավ Օլեյնիկին:

«Արցախի» կազմը համալրելուն մոտ է 22-ամյա սերբ կիսապաշտպան Լազար Ջոկիչը, որը «Բանանցի» դեմ ստուգողական խաղում դարձել էր գոլի հեղինակ: Հանդիպումն ավարտվել էր ոչ ոքի՝ 2:2:

Լուսանկարում Կոջո Ալֆոնսն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով