01:54  ,  30 հունվարի, 2019

«Մանչեսթեր Յունայթեդը» վերջին րոպեներին փրկվեց պարտությունից, «Մանչեսթեր Սիթին» ձախողվեց

Անգլիայի առաջնության 24-րդ տուրն անհաջող դասավորվեց մանչեսթերյան սուպերակումբների համար: «Մանչեսթեր Յունայթեդը» նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի ղեկավարությամբ 8 հաղթանակից հետո ունեցավ առաջին ոչ ոքին՝ հյուրընկալելով «Բարնլիին»: Թեեւ դաշտի տերերը միայն վերջին րոպեներին կարողացան խուսափել պարտությունից՝ 2:2:

Երկրորդ խաղակեսում երկու գոլ բաց թողնելուց հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վերջին րոպեներին ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի եւ շվեդ պաշտպան Վիկտոր Լինդելյոֆի գոլերիի շնորհիվ վերականգնեց հավասարությունը:

«Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվեց «Նյուքասլին»: Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 56 միավորով երկրորդ տեղում է եւ 4 միավոր հետ է մեկ հանդիպում քիչ անցկացրած «Լիվերպուլից»:

«Մանչեսթեր Յունայթեդը» 45 միավորով 6-րդն է եւ 2-ական միավոր զիջում է «Չելսիին» (23 խաղ) եւ «Արսենալին»:

Անգլիայի առաջնություն, 24-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Բարնլի»՝ 2:2 (տեսանյութ)

Պոլ Պոգբա, 87, 11մ, Վիկտոր Լինդելյոֆ, 90+3 - Էշլի Բարնս, 51, Կրիս Վուդ, 81

«Նյուքասլ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 2:1 (տեսանյութ)

Խոսե Սալոմոն Ռոնդոն, 66, Մեթ Ռիթչի, 80, 11մ - Սերխիո Ագուերո, 1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով