19:07  ,  29 հունվարի, 2019

«Արսենալն» ու «Բարսելոնան» համաձայնության են հասել Դենիս Սուարեսի տեղափոխության հարցում

Լոնդոնի «Արսենալն» ու կատալոնական «Բարսելոնան» համաձայնության են հասել իսպանացի կիսապաշտպան Դենիս Սուարեսի վարձակալության պայմանագրի վերաբերյալ, հաղոդրում է Cadena Cope-ը:

Պայմանագրում նշված կլինի նաեւ 25-ամյա խաղացողի տրանսֆերը հետագայում ձեռք բերելու կետը:

Դենիս Սուարեսի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ 2020 թվականը:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում ֆուտբոլիստը խաղացել է 17 րոպե:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում