20:16  ,  24 հունվարի, 2019

«Արցախը» խզել է պայմանագիրն ուկրաինացի կիսապաշտպանի հետ

«Արցախ» ֆուտբոլային ակումբի և թիմի եզրային կիսապաշտպան Ալեքսանդր Տուպչիենկոյի միջև պայմանագիրը երկկողմ համաձայնությամբ խզվել է, հաղորդում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

23-ամյա եզրային կիսապաշտպան Ալեքսանդր Տուպչիենկոն «Արցախ» էր տեղափոխվել ընթացիկ մրցաշրջանից առաջ՝ «Չերկասիի Դնեպր» ակումբից:

«Արցախը» շնորհակալություն է հայտնում Ալեքսանդրին և հաջողություններ մաղթում հետագա կարիերայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում