00:52  ,  24 հունվարի, 2019

«Չելսին» հայտարարեց Իգուաինի տեղափոխության մասին

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Գոնսալո Իգուաինը տեղափոխվեց «Չելսի», հաղորդում է լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը: Արգենտինացի ֆուտբոլիստն անգլիական ակումբում հանդես կգա վարձակալությամբ մինչեւ մրցաշրջանի ավարտը:

Իգուաինի շաբաթական աշխատավարձը կկազմի 270 հազար ֆունտ ստերլինգ:

Իգուաինը «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի ղեկավարությամբ 2015-2016 թվականներին հանդես է եկել իտալական «Նապոլիում»:

2016թ. ամռանը «Յուվենտուսը» Իգուաինի համար «Նապոլիին» վճարել էր 90 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում