23:23  ,  19 հունվարի, 2019

Վիտսելի միակ գոլը հաղթանակ բերեց Դորտմունդի «Բորուսիային» (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 18-րդ տուրում Բունդեսլիգայի առաջատար Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվեց «ՌԲ Լայպցիգին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով: Շվեյցարացի Լյուսյեն Ֆավրի գլխավորած թիմի կազմում աչքի ընկավ բելգիացի կիսապաշտպան Ակսել Վիտսելը:

«Բորուսիան» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 45 միավորով՝ երկրորդ տեղում ընթացող «Բավարիայի» նկատմամբ ունենալով 6 միավորի առավելություն: «ՌԲ Լայպցիգը» չորրորդն է՝ 31 միավոր:

Գերմանիայի առաջնություն, 18-րդ տուր

«ՌԲ Լայպցիգ» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 0:1 (տեսանյութ)

Ակսել Վիտսել, 19

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով