15:14  ,  14 հունվարի, 2019

Այս ձմռանն «Արարատ-Արմենիայից» հեռացած ֆուտբոլիստների թիվը հասավ 10-ի

«Արարատ-Արմենիայի» պաշտպան Ռոբերտ Դարբինյանը հեռացել է երեւանյան ակումբից: Պայմանագիրը խզվել է երկկողմ համաձայնությամբ, փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ռոբերտ Դարբինյանն այս մրցաշրջանից առաջ Գյումրիի «Շիրակից» էր տեղափոխվել «Արարատ-Արմենիան»: Նա 10-րդ ֆուտբոլիստն է, որն այս ձմռանը հեռանում է «Արարատ-Արմենիայից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում