Հայաստանի հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է նոր ակումբի միանալ: Նախորդ տարվա ամռանը ֆրանսիական «Մարսելից» հեռանալուց հետո 23-ամյա ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակում է:
NEWS.am Sport-ին հայտնի դարձավ, որ Անդոնյանը կարող է տեղափոխվել անգլիական Չեմպիոնշիփում հանդես եկող «Լիդս», որը գլխավորում է «Մարսելի» նախկին գլխավոր մարզիչ Մարսելո Բյելսան: Արգենտինացի մասնագետի հետ հայ պաշտպանն աշխատել է «Մարսելում»:
Անդոնյանի ծառայություններով հետաքրքրված են նաեւ հայկական ակումբներ:
Հիշեցնենք, որ Գաել Անդոնյանը 2015 թվականին է նորամուտը նշել Հայաստանի հավաքականում, որի կազմում անցկացրել է 23 հանդիպում: Նախորդ տարի նա փորձաշրջան էր անցել անգլիական «Սանդերլենդի» երիտասարդական թիմում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում