21:34  ,  28 դեկտեմբերի, 2018

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը հեռացավ «Գանձասար-Կապանից»

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հայկ Իշխանությանը եւ «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։

Հայկ Իշխանյանը «Գանձասար-Կապանում» հանդես էր գալիս 2015 թվականից։ Անցկացրել է 98 հանդիպում և դարձել 5 գոլի հեղինակ։ Սյունիքը ներկայացնող թիմի կազմում Իշխանյանը դարձել է Հայաստանի գավաթակիր, բարձրագույն խմբի առաջնության արծաթե և բրոնզե մեդալակիր։

«Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Հայկ Իշխանյանին կապանյան ակումբի մարզաշապիկով ունեցած ելույթների համար և հաջողություն մաղթում կարիերայի հետագա ընթացքում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում