10:59  ,  24 դեկտեմբերի, 2018

Անդրեյ Տալալաեւը՝ Հայաստանի լավագույն մարզիչ

Երեւանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաեւը հաղթել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի անցկացրած «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում:

Քվեարկության արդյունքում ռուս մասնագետը հավաքել է 70 միավոր:

Երկրորդ տեղը գրավել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը, որը վաստակել է 60 միավոր:

55 միավոր են հավաքել Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը եւ «Ալաշկերտը»  գլխավորող Արամ Ոսկանյանը: Քվեաթերթիկներում առաջին տեղում ավելի շատ նշվել է Վարդան Բիչախչյանի անունը, ինչի շնորհիվ նա է զբաղեցրել երրորդ տեղը:

Հիշեցնենք, որ Անդրեյ Տալալաեւի գլխավորությամբ «Փյունիկն» այս մրցաշրջանում դարձել էր հայկական ֆուտբոլի պատմության միակ ակումբը, որը եվրագավաթներում հաղթանակի հասավ որակավորման 2 փուլերում: Եվրոպայի լիգայում երեւանյան ակումբը հաղթահարել էր մակեդոնական «Վարդարի» (1:0, 2:0) ու ղազապական «Տոբոլի» (1:2, 1:0) արգելքը, իսկ երրորդ փուլում պարտվեց Թել Ավիվի «Մաքաբիին» (0:0, 1:2):

Լավագույն մարզիչին ընտրել են միայն լրատվամիջոցների եւ ակումբների ներկայացուցիչները: Յուրաքանչյուր լրատվամիջոց ուներ 1 ձայնի իրավունք:

Հարցման արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում