Հայաստանի ազգային հավաքականի եւ ղազախական «Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին ճանաչվել է 2018թ. Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում քվեարկության արդյունքները: 34-ամյա Պիզելին հավաքել է 171 միավոր:
119 միավորով երկրորդ տեղում հայտնվել է Հայաստանի հավաքականի ավագ, անգլիական «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Լավագույն եռյակը 32 միավորով եզրափակել է գերմանական «Յան Ռեգենսբուրգի» հարձակվող Սարգիս Ադամյանը:
Հիշեցնենք, որ լավագույն ֆուտբոլիստին նախորդ տարվա պես ընտրում են միայն լրատվամիջոցների եւ ակումբների ներկայացուցիչները: Յուրաքանչյուր լրատվամիջոց ունի 1 ձայնի իրավունք:
Մարկոս Պիզելիին Ղազախստանի ավարտված առաջնությունում (33 տուր) 24 խաղում խփել էր 18 գոլ եւ ճանաչվել մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, ռմբարկու ու գոլի հեղինակ: Պիզելին առաջին տեղն էր գրավել նաեւ «գոլ+փոխանցում» հաշվարկով՝ դառնալով 10 գոլային փոխանցման հեղինակ:
Նախորդ 7 տարիներին Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը, որն այդ մրցանակին արժանացել է 8 անգամ:
Հարցման արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:58 , 14 հոկտեմբերի 
16:02 , 13 հոկտեմբերի
14:30 , 13 հոկտեմբերի
12:18 , 13 հոկտեմբերի
11:20 , 13 հոկտեմբերի
10:32 , 13 հոկտեմբերի
10:12 , 13 հոկտեմբերի 
09:25 , 13 հոկտեմբերի
09:11 , 13 հոկտեմբերի 
04:24 , 13 հոկտեմբերի