19:33  ,  20 դեկտեմբերի, 2018

Արթուր Մալոյանը՝ Երեւանում (ֆոտո)

Կրասնոյարսկի «Ենիսեյի» ռուսաստանցի հարձակվող Արթուր Մալոյանը ձմեռային արձակուրդի ընթացքում ժամանել է Հայաստան: 29-ամյա ֆուտբոլիստը սոցցանցերում լուսանկար է հրապարակել Երեւանից:

Լուրեր են շրջանառվում, որ Մալոյանի ծառայություններով հետաքրքրված է Հայաստանի Բարձրագույն խմբի ակումբներից մեկը:

Հիշեցնենք, որ Արթուր Մալոյանը հուլիսին վարձավճարով տեղափոխվել էր ռուսական «Տյումեն», սակայն հոկտեմբերին վերադարձավ «Ենիսեյ»: Վերջերս նա պատմել էր, որ «Ենիսեյի» գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչեւը թույլ չի տալիս իրեն մարզվել հիմնական կազմի հետ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում