18:51  ,  20 դեկտեմբերի, 2018

«Լոռիի» ու Հաիթիի հավաքականի հարձակվողն ամուսնացել է հայուհու հետ (ֆոտո)

Վանաձորի «Լոռիի» հարձակվող Ջոնել Դեսիրեն ամուսնացել է Հայաստանում:

Ֆուտբոլի Հաիթիի ազգային հավաքականի խաղացողի ընտրյալի անունը Մանե է:

Հիշեցնենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության 17 տուրերից հետո Ջոնել Դեսիրեն 8 գոլով երկրորդն է ռմբարկուների ցուցակում: Նրանից շատ գոլ խփել է միայն «Արարատ-Արմենիայի» բուլղարացի հարձակվող Իվայլո Դիմիտրովը, որն աչքի է ընկել 10 անգամ:

Ֆոտո՝ «Լոռիի» մամուլի ծառայություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում