12:53  ,  13 դեկտեմբերի, 2018

Թոմաս Մյուլերի կարատեի հնարքը գնահատվեց կարմիր քարտով

Մյունխենի «Բավարիայի» գերմանացի կիսապաշտպան Թոմաս Մյուլերը կարմիր քարտ է ստացել Ամստերդամի «Այաքսի» դեմ  Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի խաղում: 75-րդ րոպեին գերմանացի ֆուտբոլիստը կարատեի հնարքով տապալել է «Այաքսի» արգենտինացի պաշտպան Նիկոլաս Տալյաֆիկոյին եւ հեռացվել դաշտից:

Հիշեցնենք, որ այդ հանդիպումն ավարտվել էր 3:3 հաշվով, եւ «Բավարիան» ու «Այաքսը» դուրս էին եկել փլեյ-օֆֆ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում