Մյունխենի «Բավարիայի» գերմանացի կիսապաշտպան Թոմաս Մյուլերը կարմիր քարտ է ստացել Ամստերդամի «Այաքսի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի խաղում: 75-րդ րոպեին գերմանացի ֆուտբոլիստը կարատեի հնարքով տապալել է «Այաքսի» արգենտինացի պաշտպան Նիկոլաս Տալյաֆիկոյին եւ հեռացվել դաշտից:
Հիշեցնենք, որ այդ հանդիպումն ավարտվել էր 3:3 հաշվով, եւ «Բավարիան» ու «Այաքսը» դուրս էին եկել փլեյ-օֆֆ:
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։