10:30  ,  5 դեկտեմբերի, 2018

Ռեյ Պարլոր. Մխիթարյանն ու ընկերները կարող են խնդիրներ ստեղծել «Մանչեսթեր Յունայթեդի» համար

Լոնդոնի «Արսենալի» ու Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռեյ Պարլորն անդրադարձել է Պրեմյեր լիգայի 15-րդ տուրի կենտրոնական խաղին, որում նրա նախկին ակումբը կհյուրընկալվի «Մանչեսթեր Յունայթեդին»:

«Այս պահին «Մանչեսթեր Յունայթեդը» ճնշման տակ է: «Արսենալի» հարձակողական ֆուտբոլիստներն ունեն բավականաչափ ներուժ, որպեսզի խնդիրներ ստեղծեն մրցակցի համար: Խոսքն Օբամեյանգի, Օզիլի, Մխիթարյանի, Լյակազեթի ու Ռեմզիի մասին է:

Հիմա «Օլդ Տրաֆորդը» այնքան վախենալու չէ, որքան նախկինում էր: Շատ թիմեր օգտվում են այդ գործոնից: Վստահ եմ, որ Ունաի Էմերին ու «Արսենալը» եւս այդպես են մտածում»,- անգլիացու խոսքը մեջբերում է sport.bt.com-ը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Մանչեսթերում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին: 15-րդ տուրից հետո «Արսենալը» 30 միավորով չորրորդ տեղում է, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» 22 միավորով 7-րդն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով