13:06  ,  3 դեկտեմբերի, 2018

Միքայել Միքայելյանը շարունակում է հաջող ելույթները Ֆինլանդիայում

Հայաստանի ներկայացուցիչ Միքայել Միքայելյանն առաջին տեղն է գրավել Ֆինլանդիայի Ռուկա քաղաքում անցկացվող դահուկավազքի վարկանիշային մրցաշարում:

15 կմ ազատ ոճի մինչեւ 20 տարեկանների մրցաշարում 19-ամյա Միքայելյանը հավաքել է 70,94 միավորով եւ գրավել առաջին տեղը: Մրցմանը մասնակցել են 7 երկրների 80 դահուկորդներ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Թադեւոս Պողոսյանը գրավել է 21-րդ տեղը, իսկ Արման Մատինյանը 63-րդն էր:

Կանանց մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Կատյա Գալստյանը 10 կմ ազատ ոճում գրանցել է 17-րդ արդյունքը:

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին Միքայել Միքայելյանը եւ Կատյա Գալստյանը Հայաստանը ներկայացրել էին նաեւ Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում անցկացված 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում:

Նախորդ ամիս Միքայել Միքայելյանը հաղթել էր նաեւ Ֆինլանդիայում կայացած եւս մեկ մրցաշարում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում