20:14  ,  2 դեկտեմբերի, 2018

Արմեն Գյուլբուդաղյանց. Մեր խմբում Իտալիան ֆավորիտն է, մյուսները հավասարազոր են

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը մեկնաբանել է դեկտեմբերի 2-ին Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում տեղի ունեցած 2020թ. Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը, փոխանցում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

«Շատ հետաքրքիր խումբ է, ընդգրկվել են տարբեր խաղաոճեր դավանող հավաքականներ: Անկախ վերջին տարիների արդյունքներից՝ կարծում եմ, որ մեր խմբի ընդգծված ֆավորիտն Իտալիայի հավաքականն է: Մնացած թիմերը հավասարազոր են և կարող են պայքարել ցանկացած խաղում հաջողության հասնելու համար»,- ասել է գլխավոր  մարզիչը:

Հանդիպումների խաղացանկը հայտնի կդառնա ավելի ուշ: Եզրափակիչ մրցաշարի ուղեգիր կնվաճեն խմբերում առաջին երկու տեղերը գրաված թիմերը: Ընտրական մրցաշարը տեղի կունենա 2019թ. մարտի 21-ից 2020թ. մարտի 31-ը:

A խումբ. Անգլիա, Չեխիա, Բուլղարիա, Չեռնոգորիա, Կոսովո:

B խումբ. Պորտուգալիա, Ուկրաինա, Սերբիա, Լիտվա, Լյուքսեմբուրգ:

C խումբ. Հոլանդիա, Գերմանիա, Հյուսիսային Իռլանդիա, Էստոնիա, Բելառուս:

D խումբ. Շվեյցարիա, Դանիա, Իռլանդիա, Վրաստան, Ջիբրալթար:

E խումբ. Խորվաթիա, Ուելս, Սլովակիա, Հունգարիա, Ադրբեջան:

F խումբ. Իսպանիա, Շվեդիա, Նորվեգիա, Ռումինիա, Ֆարերյան կղզիներ, Մալթա:

G խումբ. Լեհաստան, Ավստրիա, Իսրայել, Սլովենիա, Մակեդոնիա, Լատվիա:

H խումբ. Ֆրանսիա, Իսլանդիա, Թուրքիա, Ալբանիա, Մոլդովա, Անդորրա:

I խումբ. Բելգիա, Ռուսաստան, Շոտլանդիա, Կիպրոս, Ղազախստան, Սան Մարինո:

J խումբ. Իտալիա, Բոսնիա-Հերցեգովինա, Ֆինլանդիա, Հունաստան, Հայաստան, Լիխտենշտեյն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում