Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում նոյեմբերի 22-ին անցկացվեցին 14-րդ տուրի մեկնարկային 2 հանդիպումները:
Առաջատար «Յունիոր-Սեւանը» տարել է հերթական հաղթանակը՝ նվազագույն հաշվով ուժեղ գտնվելով «Արարատ-Արմենիա-2»-ից։ «Յունիոր-Սեւանը» շարունակում է մնալ Առաջին խմբի միակ անպարտելի թիմը։
Երկրորդ տեղում գտնվող «Երեւանը» 2։1 հաշվով հաղթել է «Ալաշկերտ-2»-ին։
«Յունիոր-Սեւանն» ունի 40 միավոր եւ 7 միավոր առաջ է «Երեւանից»։ Լավագույն եռյակը եզրափակող «Բանանց-2»-ը հավաքել է 29 միավոր։
Հայաստանի Առաջին խումբ, 14-րդ տուր
«Յունիոր-Սեւան» - «Արարատ-Արմենիա-2»՝ 1։0
Հակոբ Լոռեցյան, 37
«Երեւան» - «Ալաշկերտ-2»՝ 2։1
Ստանիսլավ Եֆիմով, 54, 84 - Հակոբ Հակոբկոխյան, 90+1
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում