Առաջին խումբ. Առաջատարները դարձյալ հաղթել են

17:12   22 նոյեմբերի, 2018

Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում նոյեմբերի 22-ին անցկացվեցին 14-րդ տուրի մեկնարկային 2 հանդիպումները:

Առաջատար «Յունիոր-Սեւանը» տարել է հերթական հաղթանակը՝ նվազագույն հաշվով ուժեղ գտնվելով «Արարատ-Արմենիա-2»-ից։ «Յունիոր-Սեւանը» շարունակում է մնալ Առաջին խմբի միակ անպարտելի թիմը։

Երկրորդ տեղում գտնվող «Երեւանը» 2։1 հաշվով հաղթել է «Ալաշկերտ-2»-ին։

«Յունիոր-Սեւանն» ունի 40 միավոր եւ 7 միավոր առաջ է «Երեւանից»։ Լավագույն եռյակը եզրափակող «Բանանց-2»-ը հավաքել է 29 միավոր։

Հայաստանի Առաջին խումբ, 14-րդ տուր

«Յունիոր-Սեւան» - «Արարատ-Արմենիա-2»՝ 1։0

Հակոբ Լոռեցյան, 37

«Երեւան» - «Ալաշկերտ-2»՝ 2։1

Ստանիսլավ Եֆիմով, 54, 84 - Հակոբ Հակոբկոխյան, 90+1



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։