21:58  ,  16 մայիսի, 2024

«Նոան» հաղթեց «Արարատ-Արմենիային» (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 34-րդ տուրում «Նոան» ընդունեց «Արարատ-Արմենիային» եւ հաղթեց 2:1 հաշվով։

«Նոայից» աչքի ընկան հոլանդացիներ Իլիաս Ալհաֆտն ու Ջասթին Մաթյոն։

«Նոան» 77 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 1 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Փյունիկից»։ «Արարատ-Արմենիան» երրորդն է՝ 71 միավոր։

Հայաստանի առաջնություն, 34-րդ տուր

«Նոա» - «Արարատ-Արմենիա»՝ 2:1

Իլիաս Ալհաֆտ, 27, Ժուստին Մաթյո, 43 - Մոհամեդ Յատարա, 57

Հեռացում՝ Արմեն Համբարձումյան («Արարատ-Արմենիա»), 41

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում