15:52  ,  19 նոյեմբերի, 2018

Հայաստանի Մ-19 հավաքականի խայտառակ պարտությունը գերմանացիներից  

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը 3 պարտությամբ ավարտեց ելույթը Երեւանում անցկացվող ընկերական մրցաշարում, որին մասնակցում են նաեւ Գերմանիայի, Պորտուգալիայի եւ Հոլանդիայի թիմերը:

Երրորդ տուրում հայկական թիմը Ավանի ֆուտբոլային ակադեմիայում մրցեց գերմանացիների հետ եւ խայտառակ պարտություն կրեց 0:7 հաշվով:

Նախորդ 2 խաղերում Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվել էր Հոլանդիային (0:4) եւ Պորտուգալիային (1:5): Գերմանացիները եւս պարտություն էին կրել նախորդ 2 խաղերում (0:1, 0:1):

Խմբի հաղթողի կոչումը կվիճարկեն 6-ական միավոր ունեցող Հոլանդիայի եւ Պորտուգալիայի թիմերը, որոնք կհանդիպեն նոյեմբերի 20-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում (ժամը 17:00-ին):

Մրցաշարն անցկացվում է 2019թ. Հայաստանում կայանալիք Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլի նախապատրաստության շրջանակում:

Գերմանիայի դեմ խաղում Հայաստանի Մ-19 հավաքականը հանդես եկավ հետեւյալ մկենարկային կազմով. 

1. Էրիկ Մելիքսեթյան, 5. Ֆելիքս Խաչատրյան, 6. Ռաֆիկ Միսակյան, 8. Արսեն Եղիազարյան, 10. Ժիրայր Շաղոյան, 11. Նարեկ Գրիգորյան, 14. Արսեն Սարգսյան, 16. Էմանուել Օդեմիս, 17. Արամ Խամոյան, 21. Երջանիկ Ղուբասարյան, 23. Դավիթ Փարեմուզյան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով