Հայաստանի ազգային հավաքականի եւ «Ալաշկերտի» ֆուտբոլիստ Արտակ Եդիգարյանի ընտանիքում ծնվել է երկրորդ զավակը: Նրա կին Շուշանը ծննդաբերել է որդի, որին անվանակոչել են Էրիկ: Նրանց առաջնեկը աղջիկ էր:
Հիշեցնենք, որ Արտակ Եդիգարյանն ընդգրկվել էր Ջիբրալթարի (նոյեմբերի 16) ու Լիխտենշտեյնի (նոյեմբերի 19) դեմ Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին 2 խաղերին նախապատրաստվող Հայաստանի հավաքականի հայտացուցակում, սակայն որդու ծնվելու պատճառով չմեկնեց թիմի հետ: Նրան փոխարինեց Երեւանի «Բանանցի» պաշտպան Նարեկ Պետրոսյանը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում