Թուրինի «Յուվենտուսի» նորեկ Կրիշտիանու Ռոնալդուն առաջարկություն է արել իսպանացի մոդել Ջորջինիա Ռոդրիգեսին:
The Mirror-ի համաձայն՝ Ռոդրիգեսը տվել է դրական պատասխան եւ արդեն սկսել է ընտրել հարսանեկան զգեստ:
Հիշեցնենք, որ զույգը հանդիպում է 2016 թվականից: Կրիշտիանու Ռոնալդուն ունի 4 զավակ: 2017-ի նոյեմբերին Ջորջինիա Ռոդրիգեսը դուստր էր ունեցել պորտուգալացի հարձակվողից: Աղջկան անվանակոչել էին Ալանա Մարտինա:
Նախորդ տարվա հունիսի 8-ին Ռոնալդուն նաեւ երկվորյակների հայր էր դարձել: ԱՄՆ-ում բնակվող փոխնակ մայրը Ռոնալդուից ունեցել էր որդի եւ դուստր: Երկվորյակներին անվանակոչել էին Եվա ու Մատեո: Պորտուգալացի հարձակվողի ավագ որդի Կրիշտիանու կրտսերը եւս ծնվել է փոխնակ մորից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում