Ռոնալդուն ու Ջորջինիա Ռոդրիգեսը կամուսնանան

15:44   15 նոյեմբերի, 2018

Թուրինի «Յուվենտուսի» նորեկ Կրիշտիանու Ռոնալդուն առաջարկություն է արել իսպանացի մոդել Ջորջինիա Ռոդրիգեսին:

The Mirror-ի համաձայն՝ Ռոդրիգեսը տվել է դրական պատասխան եւ արդեն սկսել է ընտրել հարսանեկան զգեստ:

Հիշեցնենք, որ զույգը հանդիպում է 2016 թվականից: Կրիշտիանու Ռոնալդուն ունի 4 զավակ: 2017-ի նոյեմբերին Ջորջինիա Ռոդրիգեսը դուստր էր ունեցել պորտուգալացի հարձակվողից: Աղջկան անվանակոչել էին Ալանա Մարտինա:

Նախորդ տարվա հունիսի 8-ին Ռոնալդուն նաեւ երկվորյակների հայր էր դարձել: ԱՄՆ-ում բնակվող փոխնակ մայրը Ռոնալդուից ունեցել էր որդի եւ դուստր: Երկվորյակներին անվանակոչել էին Եվա ու Մատեո: Պորտուգալացի հարձակվողի ավագ որդի Կրիշտիանու կրտսերը եւս ծնվել է փոխնակ մորից:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։