22:39  ,  13 նոյեմբերի, 2018

Tata Steel Chess India. Արոնյանն ընթանում է երրորդ տեղում

Հնդկաստանի Կալկաթա քաղաքում մեկնարկել է շախմատի կայծակնային խաղի Tata Steel Chess India մրցաշարը, որին մասնակցում է նաեւ հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը: Առաջին օրն անցկացվել է 9 տուր:

Արոնյանը հաղթել է հնդիկներ Ռամեշբաբու Պրագնանանդհային եւ Վիշվանաթան Անանդին, նաեւ ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին, ոչ ոքի է խաղացել հնդիկներ Գուջրատի Վիդիտի, Սուրիա Գանգուլիի, ամերիկացիներ Հիկարու Նակամուրայի եւ Ուեսլի Սոյի, ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ, պարտվել է հնդիկ Պենտալա Հարիկրիշնային:

Արոնյանը 5.5 միավորով երրորդ տեղում է: Առաջատարը Նակամուրան է՝ 6.5 միավոր: Սոն ունի 6 միավոր:

Մրցաշարը կավարտվի նոյեմբերի 14-ին, կանցկացվի եւս 9 տուր:

Հիշեցնենք, որ արագ խաղի Tata Steel Chess India մրցաշարում Արոնյանը 9 հնարավորից վաստակել էր 5.5 միավոր եւ հնդիկ Պենտալա Հարիկրիշնայի հետ բաժանել 2-3-րդ տեղերը: Առաջին տեղը գրավել էր ամերիկացի Հիկարու Նակամուրան՝ 6 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում