18:11  ,  11 նոյեմբերի, 2018

Խորեն Հովհաննիսյան. Հենրիխ Մխիթարյանի մոտ չի ստացվում Անգլիայում

Ֆեդերացիայի ղեկավարության փոխվելուց հետո հայկական ֆուտբոլում ոչ մի փոփոխություն չկա:

Այս մասին հայտարարել է Երեւանի «Արարատի» եւ ԽՍՀՄ հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը, որը «Матч ТВ»-ի հետ ծավալուն հարցազրույցում խոսել է հայկական ֆուտբոլի ու Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:

Ճի՞շտ է զարգանում հայկական ֆուտբոլը:

Հիմա՞, թե՞ առհասարակ:

Հիմա: Կա՞ հույս, որ Հայաստանն այլեւս չի պարտվի Ջիբրալթարին:

Վերջերս եկավ նոր ղեկավարություն, տեսնենք: Ինձ դեռ դուր չի գալիս, թե ինչպես են ընթանում գործերը: Ոչ մի փոփոխություն: Ամեն ինչ մնացել է այնպես, ինչպես նախկինում էր:

Իսկ նախորդ ղեկավարությունը դուր գալի՞ս էր:

Բոլորովին ոչ:

Ի՞նչ է նշանակում լինել 20-րդ դարի լավագույն հայ ֆուտբոլիստը: Փողոցով հանգի՞ստ եք քայլում:

Հիմա՝ այո, մի փոքր փոխվել է: Նախկինում հայերի 99 տոկոսը գիտեր «Արարատի» ֆուտբոլիստներին: Հիմա շատերը միայն լսել են: Երիտասարդությունն ունի իր կյանքը, այլ հերոսներ:

Ի դեպ, դիտե՞լ եք՝ ինչպես Մխիթարյանը խաղաց «Լիվերպուլի» դեմ:

Իսկ դու՞ք:

Դիտել եմ:

Եվ ի՞նչ կասեք:

Այնքան էլ լավ չէր:

Եթե ես ասեմ այդպիսի բան, ինձ ճիշտ չեն հասկանա: Ավելի լավ է դա ասեք դուք: Նրա մոտ չի ստացվում Անգլիայում: Բայց, հավանաբար, դեռ լավ ավելի հաջող կխաղա:

Ինչպե՞ս կարելի էր պարտվել Ջիբրալթարին:

(Ծիծաղում է) Մխիթարյանին պետք է հարցնել: Դուք տեսա՞ք նրանց թիմը: Եթե մենք ձեզ հետ դուրս գայինք դաշտ, կհաղթեինք: Վերջին շրջանում մեր հավաքականն ունի մեկ մարտավարություն՝ խփել արագ գոլ: Իսկ Ջիբրալթարին դժվար է խփել արագ գոլ, համաձայն եմ: Այդ պատճառով պետք է անել հետեւություններ, պետք է ունենալ այլ ծրագիր: Հաղթեցին Մակեդոնիային, եւ ամեն ինչ լավ է, այո՞: Ոչ: Հաջորդ հանդիպմանը դուրս կգան առանց հետեւությունների:

Չե՞ք հավատում մարզիչ Գլուբուդաղյանցին:

Ես ինչո՞ւ հավատամ: Կարեւորը, որ ֆեդերացիան հավատա:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում