23:28  ,  10 նոյեմբերի, 2018

«Բորուսիա Դ.» - «Բավարիա»՝ 3:2 (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 11-րդ տուրում առաջատար «Բորուսիան» Դորտմունդում ընդունեց չեմպիոն Մյունխենի «Բավարիային»: Առաջինը հաջողության հասան հյուրերը: 26-րդ րոպեին աչքի ընկավ լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին: Երկրորդ խաղակեսի սկզբում «Բորուսիան» ստացավ 11 մետրանոցի իրավունք, որը արդյունավետ իրացրեց գերմանացի հարձակվող Մարկո Ռոյսը: Դրանից 3 րոպե անց Ռոբերտ Լեւանդովսկին խփեց նաեւ երկրորդ գոլը: Սակայն վերջնամասում «Բորուսիան» Ռոյսի եւ իսպանացի հարձակվող Պակո Ալկասերի գոլերի շնորհիվ առաջ անցավ հաշվի մեջ հաղթանակ տարավ՝ 3:2:

«Բորուսիան» 27 միավորով ամրապնդվեց առաջին տեղում: Մյոնխենգլադբախի «Բորուսիան» 23 միավորով երկրորդն է, իսկ «Բավարիան» ունի 20 միավոր եւ երրորդն է:

Գերմանիայի առաջնություն, 11-րդ տուր

«Բորուսիա Դ.» - «Բավարիա»՝ 3:2 (տեսանյութ)

Մարկո Ռոյս, 49, 11մ, 67, Պակո Ալկասեր, 73 – Ռոբերտ Լեւանդովսկի, 26, 52

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով