19:18  +04,  9 նոյեմբերի, 2018

Գրիգորի Բաբայանը՝ ԵԼ–ում «Աստանայի» հաղթանակի մասին. Մեր թիմը խելահեղ բնավորություն ունի

Ղազախական «Աստանայի» գլխավոր մարզիչի պաշտոնակատար Գրիգորի Բաբայանը մեկնաբանել է իր ղեկավարած թիմի 2։1 հաշվով հաղթանակը չեխական «Յաբլոնեցի» նկատմամբ Եվրոպայի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում։

«Գերազանց սկսեցինք խաղը, արագ գոլ խփեցինք։ Հետո չեխերը փոխեցին դասավարությունը եւ խնդիրներ ստեղծեցին։ Ընդմիջմանը մենք նույնպես շտկումներ կատարեցինք եւ ավելի լիցքավորված խաղացինք։ Ունեցանք պահեր, պայքարեցինք մինչեւ վերջ։

Մեր թիմը խելահեղ բնավորություն ունի։ Կարծում եմ, մենք արժանի էինք այս հաղթանակին, քանի որ վերջին 10 րոպեներին մեծ ճնշում գործադրեցինք։ Շնորհակալ եմ երկրպագուներին, որոնք գերազանց մթնոլորտ ապահովեցին ստադիոնում։

«Աստանայի» առաջին տեղն ամբողջ թիմի աշխատանքի արդյունքն է։ Սա դժոխային աշխատանք է։ Չեմ կարծում, որ պատահականություն է»,– 38–ամյա մասնագետի խոսքը մեջբերում է sports.kz–ն։

Չորս տուրից հետո «Աստանան» 8 միավորով գլխավորում է K խմբի մրցաշարային աղյուսակը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ