11:09  ,  30 հոկտեմբերի, 2018

Պրեմյեր լիգայի պատմության մեջ առաջին անգամ 10 տուրից հետո 3 թիմ պարտություն չի կրել

Անգլիայի առաջնությունում «Տոտենհեմ» - «Մանչեսթեր Սիթի» խաղով ավարտվել է 10-րդ տուրը: 1:0 հաշվով հաղթել էր մանչեսթերյան թիմը: Պրեմյեր լիգայի պատմության մեջ առաջին անգամ 10 տուրից հետո 3 թիմ պարտություն չի կրել: «Մանչեսթեր Սիթիից» բացի, այդպիսի ցուցանիշ ունեն նաեւ «Լիվերպուլն» ու Լոնդոնի «Չելսին»: «Մանչեսթեր Սիթին» ու «Լիվերպուլն» ունեն 26-ական, «Չելսին»՝ 24 միավոր:

Եվրոպական առաջատար հինգ առաջնություններում առայժմ առանց պարտության են ընթացնում ֆրանսիական ՊՍԺ-ն, իտալական «Յուվենտուսը» եւ գերմանական «Բորուսիա Դորտմունդը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում