20:41  ,  2 մայիսի, 2024

Մադրիդ․ Աշխարհի առաջին ռակետը դուրս եկավ եզրափակիչ

Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը դուրս եկավ Մադրիդի WTA-1000 մրցաշարի կիսաեզրափակիչ։ 22-ամյա լեհ թենիսիստուհին 6:1, 6:3 հաշվով պարտության մատնեց աշխարհի 20-րդ ռակետ, ամերիկացի Մեդիսոն Քիսին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 11 րոպե։

Եզրափակիչում Իգա Շվյոնտեկի մրցակիցը կլինի այս մրցաշարի անցած տարվա հաղթող, աշխարհի երկրորդ ռակետ, Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկայի եւ աշխարհի չորրորդ ռակետ, Ղազախստանի ներկայացուցիչ Ելենա Ռիբակինայի դիմակայության հաղթողը։

Մադրիդի WTA-1000 մրցաշարի մրցանակային հիմնադրամը 7,8 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում