17:11  ,  2 մայիսի, 2024

Խաբի Ալոնսո․ Ցանկանում ենք անել վերջին քայլը եւ խաղալ եզրափակիչում

Գերմանիայի նորընծա չեմպիոն Լեւերկուզենի «Բայերի» իսպանացի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն խոսել է իտալական «Ռոմայի» հետ առաջիկա դիմակայության մասին։ Թիմերը կհանդիպեն Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչում։

«Ժամանակ էր պետք անցած տարվա կիսաեզրափակիչում «Ռոմայից» կրած պարտությունից հետո վերականգնվելու համար, բայց թիմը լավ է զարգանում եւ հիմա իրավիճակն այլ է։ Ամբողջ մրցաշրջանի ընթացքում ունեցել ենք Եվրոպայի լիգայի եզրափակիչ հասնելու ցանկություն եւ կամք։ Հիմա ցանկանում ենք անել վերջին քայլը եւ խաղալ եզրափակիչում։

Առաջիկա հանդիպումը «Ռոմայի» հետ շատ կարեւոր է, քանի որ ցանկանում ենք մոռանալ փորձն ու ցավը, որն ունեցել ենք երկրորդ շանսի հետ կապված։ Երկու թիմերը տարբեր են կազմերով եւ խաղաոճով։ Մենք ակնկալում ենք ինտենսիվ խաղ»,- Խաբի Ալոնսոյի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։

«Ռոմա» - «Բայեր» առաջին հանդիպումը տեղի կունենա մայիսի 2-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Եվրոպայի լիգայի անցած տարվա կիսաեզրափակիչում «Ռոման» տանն անցկացրած առաջին խաղում հաղթել էր 1:0 հաշվով։ Երկրորդ հանդիպումը Լեւերկուզենում ավարտվել էր 0:0 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում