18:17  ,  2 մայիսի, 2024

«Փյունիկի» եւ «Արարատ-Արմենիայի» հաղթանակները (տեսանյութ

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 32-րդ տուրում Երեւանի «Փյունիկը» 4:1 հաշվով պարտության մատնեց «Վեստ Արմենիային» եւ 70 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։

Մեկ հանդիպում քիչ անցկացրած «Նոան» 68 միավորով երկրորդ տեղում է։ «Վեստ Արմենիան» 7-րդն է՝ 31 միավոր։

«Արարատ-Արմենիան» Չարենցավանում 5:0 հաշվով հաղթեց «Վանին» եւ 68 միավորով երրորդն է։ «Վանը» նախավերջինն է՝ 27 միավոր։

Հայաստանի առաջնություն, 32-րդ տուր

«Վեստ Արմնենիա» - «Փյունիկ»՝ 1։4

Չիդերա Օպարաոչա, 75 - Խոսե Կարաբալյո, 21, Յուսուֆ Օտուբանջո, 42, 78, 90+1

«Վան» - «Արարատ-Արմենիա»՝ 0։5

Ժիրայր Շաղոյան, 45+2, 62, Արթուր Սերոբյան, 69, 90+1, Ալեքսիս Ռոդրիգես, 75

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով