16:54  ,  28 հոկտեմբերի, 2018

«Բանանցի» կամային հաղթանակը «Լոռիի» նկատմամբ

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 13-րդ տուրում «Լոռին» Վանաձորում ընդունեց Երեւանի «Բանանցին»: Հյուրերը կամային հաղթանակ տարան 3:1 հաշվով:

Արդեն երկրորդ րոպեին դաշտի տերերը Վիգեն Ավետիսյանի գոլի շնորհիվ բացեցին հաշիվը, սակայն երկրորդ խաղակեսում կորցրեցին առավելությունը: «Բանանցի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Վալմերսոնը: Վերջին րոպեին էլ աչքի ընկավ Արամ Բարեղամյանը:

«Լոռին» 12 խաղից հետո 23 միավորով մնաց առաջին տեղում, սակայն «Բանանցը» հիմա նույնպես ունի 23 միավոր (11 խաղում) եւ առաջատարից հետ է գոլերի տարբերությամբ: Երրորդ տեղում ընթացող «Ալաշկերտը» վաստակել է 22 միավոր:

Հայաստանի առաջնություն, 13-րդ տուր

«Լոռի» - «Բանանց»՝ 1:3

Վիգեն Ավետիսյան, 2 – Վալմերսոն, 59, 72, 11մ, Արամ Բարեղամյան, 90

«Փյունիկ» - «Շիրակ»՝ 18:00-ին

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում