00:12  ,  27 հոկտեմբերի, 2018

Դարպասապահական կոպիտ սխալ՝ Եվրոպայի լիգայի խաղում

Կիպրոսի «Ապոլոնի» դարպասապահ Բրունա Վալին կոպիտ սխալ է թույլ տվել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ Եվրոպայի լիգայի երրորդ տուրի խաղում: Գերմանիայում կայացած հանդիպման 13-րդ րոպեին 35-ամյա պորտուգալացի դարպասապահը «Այնտրախտի» կիսապաշտպան Ֆիլիպ Կոստիչի հարվածից հետո չի կարողացել ֆիքսել գնդակը եւ ոտքերի արանքով այն բաց է թողել դարպասը:

Այդ խաղում գերմանական ակումբը հաղթել էր 2:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով